ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ 23 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ 23 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 14-10-2008 18:37:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի հյուսիս-արեւելքում երեքշաբթի տեղի ունեցած ավտոաղետի հետեւանքով զոհվել է 23 եւ վիրավորվել 40 մարդ: Զոհվածների թվում են վեց երեխա եւ հինգ կին, հաղորդում է IANS-ը: Ըստ տեղի ոստիկանության պետի, ավտոբուսը, որ տեղափոխում էր 67 մարդու, մեծ արագությամբ հարվածել է ավտոմայրուղու ճամփեզրին կանգնած կարտոֆիլով բեռնված բեռնատարին: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ ավտոբուսը, որ նախատեսված է 35 ուղեւորի համար, գրեթե կրկնակի գերբեռնված է եղել:
Նոյյան տապան  -   Միջազգային