ԵԱՀԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է<br /> ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ<br />


ԵԱՀԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ

  • 16-09-2008 20:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին Երեւանի Պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ «Շրջակա միջավայր եւ անվտանգություն» նախաձեռնության շրջանակներում բացվել է էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն: Ըստ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի, Կենտրոնը կհանդիսանա կրթական եւ ռեսուրսային կայան` բնապահպանական օրենսդրությունը մշակելու եւ կիրառելու համար եւ կգործի իբրեւ խորհրդակցական խորհուրդ Ազգային Ժողովի, համապատասխան պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների համար: ԵԱՀԿ գրասենյակը աջակցել է 1998թ. Օրհուսի կոնվենցիայի Հայաստանում կիրառման գործում` տեղեկատվության մատչելիություն, հանրային մասնակցություն եւ արդարադատության մատչելիություն բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամլո հաղորդագրության, նոր գիտաուսումնական կենտրոնը կհամագործակցի Օրհուս կենտրոնների հետ` բնապահպանական խնդիրների կարգավորման ուղղությամբ մարզային եւ պետական մակարդակով: Նշվում է, որ 2002թ.-ից ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանում բացվել է ինը Օրհուս կենտրոն:
Նոյյան տապան  -   Հասարակություն