ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 32 ՄԱՐԴ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 32 ՄԱՐԴ

  • 13-09-2008 17:30:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում ահաբեկչական խոշոր գործողության հետեւանքով զոհվել է առնվազն 32 մարդ: Եվս ավելի քան 40 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Վեստին»: Ողբերգությունը տեղի է ունեցել Բաղդադից հյուսիս գտնվող Ադ-Դուջեյլ քաղաքի շիա թաղամասերից մեկում: Մահապարտը ականապատ ավտոմեքենայով մխրճվել է ոստիկանական տեղամաս: Ոստիկանությունը պայթյունի պատասխանատու է համարում «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play