ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԴԻՄԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ
12-09-2008 19:45:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների
աշխատակազմի Քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների
վերականգնման խմբի աշխատակիցները բանավոր դիմում-բողոքների հիման
վրա սեպտեմբերի 10-ին Երեւանի Հյուսիսային պողոտա կատարած
այցելության ժամանակ արձանագրել են, որ Թումանյան փողոցից մինչեւ
Պուշկին փողոց ընկած հատված քաղաքացիների մուտք գործելը արգելված
էր ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքներների պաշտպանի
մասին» ՀՀ օրենքի դրույթներով Արմեն Հարությունյանը նամակով դիմել
է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` խնդրել պարզաբանումներ
տալ նշված փաստի իրավական հիմնավորվածության վերաբերյալ: