ԱՄՆ-ՈՒՄ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
ՀԻՇԱՏԱԿԸ
11-09-2008 15:40:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր ԱՄՆ-ում
ոգեկոչում են աշխարհի պատմության մեջ ամենաարյունոտ ահաբեկության
զոհերի հիշատակը: Յոթ տարի առաջ ահաբեկիչները գրավեցին չորս
չվերթային ինքնաթիռ եւ դրանք ուղղեցին Նյու Յորքում գտնվող Առեւտրի
համաշխարհային կենտրոնի երկվորյակ-երկնաքերների եւ Պենտագոնի շենքի
վրա Վաշինգտոնում: Այդ գրոհի հետեւանքով զոհվեց մոտ 3000 մարդ:
Սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ում կսկսվի մեկ րոպե լռությամբ: Սգո
միջոցառումներ կանցկացվեն Նյու Յորքում, որտեղ այժմ կառուցվում են
«Ազատության աշտարակները» եւ թանգարան` ի հիշատակ ահաբեկության
զոհերի: Ըստ ավանդույթի, անուն առ անուն կընթերցվի երկնաքերների
փլատակներում զոհվածների ցուցակը: