ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 38 ՄԱՐԴ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 38 ՄԱՐԴ

  • 01-09-2008 14:30:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարավ-արեւմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 մարդու, ավելի քան 500 մարդ վիրավորվել է, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ստորերկրյա տարերքի հարվածը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին տեղական ժամանակով 16:30-ին Յուննան եւ Սիչուան նահանգներում: Դրանից հետո տուժած շրջաններում գրանցվել է առնվազն 300 մնացորդային ցնցում, որոնցից ամենաուժեղը 5,6 բալ ուժգնության ըստ Ռիխտերի սանդղակի:
Նոյյան տապան  -   Միջազգային