Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը


Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը

  • 29-03-2011 18:19:13   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Բ.Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպես Արցախի բարձրագույն կրթության զարգացմանն աջակցելու, այնպես էլ հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Նա կարեւորել է նաեւ հայաստանյան այդ առաջատար բուհի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ կապերի ամրապնդումը` այն համարելով երկկողմ փոխգործակցության զարգացման կարեւոր պայմաններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական