ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ<br />


ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

  • 03-06-2008 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 1-ին «Հայկական երկաթուղի» ընկերությունն ամբողջությամբ հանձնվել է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը: Ինչպես հունիսի 3-ի ասուլիսում հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, կառավարիչը առաջիկայում նախատեսում է ներկրել 8 էլեկտրաքարշ: Նախարարի խոսքերով, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, ինչի համար կպահանջվի յոթ տարի, «զուտ մտադրություն» է: Ըստ Գ.Սարգսյանի, այդ հարցի շուրջ քննարկումներ անցկացվել են Իրանի, Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եվրոբանկի հետ: Նշվեց, որ հինգ տարի առաջ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ երկաթգծի կառուցման համար կպահանջվեր մոտ 1 մլրդ դոլար, իսկ ներկայումս շինանյութերի գնաճի հետ կապված այդ թիվը երկու անգամ աճել է: Անդրադառնալով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի միջազգային մրցույթին, Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ այն կկազմակերպվի մոտ ապագայում, իսկ արդյունքները կամփոփվեն 90 օրվա ընթացքում: Հաղթող ընկերությունը, ըստ նախարարի, կսկսի աշխատել մրցույթից վեց ամիս հետո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն