2008Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 20-05-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 9,3%-ով եւ կազմել 696 մլրդ 104,7 մլն դրամ (մոտ 2 մլրդ 257,9 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 106,8%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0,1%-ով եւ կազմել 226 մլրդ 590,6 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 1,3%-ով եւ կազմել 64 մլրդ 164,5 մլն դրամ, շինարարության ծավալը` 16,8%-ով եւ կազմել 71 մլրդ 132,9 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 3,5%-ով եւ կազմել 253 մլրդ 592,1 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը աճել է 11,2%-ով եւ կազմել 171 մլրդ 740,8 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել է 28,3%-ով եւ կազմել 1 մլրդ 531,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 4,4%-ով եւ կազմել 337,2 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 37,2%-ով եւ կազմել 1 մլրդ 194,2 մլն դոլար: 2008թ. հունվար-ապրիլին սպառողական գները 2007թ. հունվար-ապրիլի համեմատ աճել են 8,6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները` 3,1%-ով: Այս տարվա ապրիլի վերջին նախորդ տարվա նույն ժամկետի համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 11,6%-ով եւ կազմել 76,3 հազ. մարդ: Այս տարվա առաջին չորս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 85,72 հազ. դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,3%-ով), այդ թվում` բյուջետային աշխատողներինը` 61,101 հազ. դրամ (աճել է 17,8%-ով), ոչ բյուջետային հիմնարկների աշխատողներինը` 107,293 հազ. դրամ (աճել է 23%-ով): Այս տարվա հունվար-ապրիլին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 308,3 դրամ. 2007թ. այդ ցնուցանիշը կազմել է 342,08 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն