ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ<br /> ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 2,5%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ 6,4%-ՈՎ<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԵՄԱՏ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 2,5%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ 6,4%-ՈՎ

  • 14-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 35 085 գործարքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,1%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 25,4%-ով նվազել: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, անշարժ գույքի նկատմամբ իրականացված 12 495 օտարման գործարքների 84,2%-ը կազմել են առքուվաճառքները, 14,8%-ը` նվիրատվությունները, 0,9%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 30,9%-ն իրականացվել է Երեւանում: Ընդ որում, օտարված անշարժ գույքի 32,2%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են: 2008թ.-ի առաջին եռամսյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,3%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 29,8%-ով: Առաջին եռամսյակում Երեւանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 61%-ն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երեւանում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 2008թ.-ի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14,9%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 35,8%-ով: Երեւանում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում 1 քմ մակերեսի հաշվարկով աճել են 2,5%-ով: Մասնավորապես, Կենտրոն համայնքում 1 քմ մակերեսի գինը կազմել մոտ 472,4 հազար դրամ (մոտ 1523 ԱՄՆ դոլար), Արաբկիրում` 387,6 հազար, Քանաքեռ-Զեյթունում` 298,2 հազար, Նոր-Նորքում` 259 հազար, Ավանում` 259,4 հազար, Էրեբունիում` 260 հազար, Շենգավիթում` 269,2 հազար, Աջափնյակում` 264,5 հազար, Դավիթաշենում` 276,9 հազար, Մալաթիա-Սեբաստիայում` 255,5 հազար, Նուբարաշենում` 145,4 հազար դրամ: 2008թ.-ի առաջին եռամսյակում մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 1 253 բնակարաններ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12,3%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 22,4%-ով: Մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գները անցած տարվա չորրորդ եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում աճել են 6,4%-ով: Մասնավորապես, 1 քմ մակերեսի գինը Աշտարակում կազմել է 115,3 հազար դրամ, Ապարանում` 31,4 հազար, Թալինում` 43,9 հազար, Արտաշատում` 97,5 հազար, Մասիսում` 123,5 հազար, Վեդիում` 80,4 հազար, Արարատում` 63,9 հազար, Նոր Հաճնում` 115,1 հազար , Բյուրեղավանում` 88,6 հազար, Եղվարդում` 106,8 հազար, Հրազդանում` 60,7 հազար, Ծաղկաձորում` 136 հազար, Ջերմուկում` 121,5 հազար, Դիլիջանում` 82,5 հազար, Իջեւանում` 113,1 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն