2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br /> 2,6%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
2,6%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 14-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ Հայաստանում արձանագրվել է ծառայությունների սակագների 2,6% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման (5,3%), տրանսպորտի (4,3%), հանրային սննդի (3,4%) ծառայությունների սակագների հավելաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կրթական, կենցաղային, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,1-1,3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ոլորտի (2,8%), կապի (0,2%), հանգստի կազմակերպման (0,1%) ծառայությունների սակագների նվազում: Բսկ բնակարանային եւ կոմունալ ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն