Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում յոդ 131-ի պարունակոթյունը բարձրացել է 1250 անգամ


 

Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում յոդ 131-ի պարունակոթյունը բարձրացել է 1250 անգամ

  • 26-03-2011 16:14:08   | Ճապոնիա  |  Միջազգային
 Ճապոնական NHK հեռուստաալիքի հաղորդմամբ «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում յոդ 131-ի պարունակոթյունը բարձրացել է 1250 անգամ, եւ մասնագետները չեն բացառում, որ դրա պատճառը ռեակտորից ռադիոակտիվ տարրերի արտահոսքն է: Ճապոնիայի ատոմային անվտանգության գործակալությունը հայտնում է, որ ներկա պահին գործում է ատոմակայանի շրջակայքից բնակչության 20կմ տարահանման ռեժիմը եւ բնակչությանը անմիջական վտանգ չի սպառնում: Մարտի 24-ի տվյալներով ռադիոակտիվ վարակվածության դեպքեր են գրանցվել վթարը վերացնող աշխատակիցների մեջ: Վարակվելու պատճառ է հանդիսացել այն, որ նրանց փրկարարական հագուստի հետ չեն եղել երկարաճիտ կոշիկներ եւ վարակված ջուրն անցել է նրանց հագուստից ներս: Մարտի 26-ի կեսօրի տվյալներով ատոմակայանի տարածքում նկատվել է ճառագայթման ֆոնի բարձրացում, սակայն մասնագետները պնդում են, որ ճառագայթման աստիճանը համապատասխանում է անվտանգության նորմերին: Նշենք, որ Տոկիոի ճառագայթման ֆոնը առայժմ ավելի ցածր է քան աշխարհի շատ մեգապոլիսներում:
Նոյյան տապան  -   Միջազգային