Մարտի 21-ից 25-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 61.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 68.6 մլն ԱՄՆ դոլար


Մարտի 21-ից 25-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 61.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 68.6 մլն ԱՄՆ դոլար

  • 25-03-2011 18:04:10   | Հայաստան  |  Տնտեսություն
Մարտի 21-ից 25-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 61 մլն 68 հազար 472 ԱՄՆ դոլար` 368.39 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 68 մլն 636 հազար 117 ԱՄՆ դոլար` 369.86 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 368.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13 մլն 920 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 368.32 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 50 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն