2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ<br /> ՊԵՏԲՅՈՒՋԵ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ<br /> ՄՈՒՏՔԵՐԸ 12,4%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ
ՊԵՏԲՅՈՒՋԵ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ
ՄՈՒՏՔԵՐԸ 12,4%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 10-03-2008 19:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվարին պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ՀՀ բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 6,2 մլրդ դրամ (մոտ 20,21 մլն ԱՄՆ դոլար), ինչով ապահովվել է եռամսյակային ծրագրի 27,9%-ով կատարումը: 2007թ.-ի նույն ամսվա համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 12,4%-ով կամ 685 մլն դրամով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության տվյալներով, հունվարին ստացվել են 6,1 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք մուտքագրվել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին: Պետական բյուջեի այլ եկամուտները 2008թ.-ի հունվարին կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, ինչով ապահովվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի 51,5%-ը: Բարձր կատարողականը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումով. նախատեսված 70 մլն դրամի դիմաց ստացվել է 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 68,6%-ով: Վերջինս պայմանավորված է 2007թ.-ին «Արմենտել» ՓԲԸ-ի հետ կնքված հաշտության համաձայնությամբ վճարված գումարով, որը կազմել էր 4,6 մլրդ դրամ: Առանց նշված գումարի 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտների աճը կազմում է 20,9%, որը հիմնականում պայմանավորված է իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի (50,8%), պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից (54,2%), ինչպես նաեւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների (45,7%) գծով կատարված վճարումների աճով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն