Lulz Sec հակերական խումբը հայտարարել է, որ այլեւս չի գործում


Lulz Sec հակերական խումբը հայտարարել է, որ այլեւս չի գործում

  • 26-06-2011 08:14:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Lulz Sec հակերական խումբը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը: pastebin.com կայքում տեղադրված հրաժեշտի ուղերձում խումբը բացահայտում է, որ իր կազմը բաղկացած է 6 անդամից, իսկ ծրագիրը նախատեսում էր 50 օրվա գործունեություն: Ճիշտ այդքան էլ գոյատեւեց Lulz Sec-ը, ինչպես The Lulz Boat-ը: Այդ ընթացքում նրանց հաջողվել է իրականացնել DDoS հարձակում, կոտրել Fox ալիքի, Sony ընկերության բաժնեմասի, Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բաժնեմասի, ԱՄՆ-ի Սենատի, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ SOCA կազմակերպված հանցագործության դեմ բրիտանական գործակալության կայքերը: Նրանք հայտնել են, որ կայքերը կոտրել են միայն այն բանի համար, որ ուղղակի կարողացել են դա անել: Բրիտանական ոստիկանությունը հունիսի 21-ին հայտնել է Lulz Sec-ի անդամների ձերբակալման մասին: Խումբը հրաժարվել է 19-ամյա Ռայան Քլիրիից, ով մեղադրվում է SOCA-ի կայքի վրա DDoS հարձակման մեջ: Նրանք նաեւ հայտարարել էին, որ ամեն շաբաթ գողանալու եւ համացանցում տեղադրելու են իրավապահ մարմինների փաստաթղթերը: Թե ինչը ստիպեց Lulz Sec-ին հրաժարվել իր ծրագրերից, հայտնի չէ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ