ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 17-10-2008 14:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 16-ին Աբովյանում ուսումնամարզական հավաքը սկսեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը: Ըստ նրա, թիմը մինչեւ հոկտեմբերի 31-ը գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ կնախապատրաստվի Անգլիայի Լիվերպուլ քաղաքում նոյեմբերի 5-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը առաջնությունում կներկայացնեն 8 բռնցքամարտիկներ: Իսկ երիտասարդական հավաքականի 7 ներկայացուցիչներ ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ