Եմենում Ալ Կաիդայի հետ բախումների արդյունքում 11 մարդ է զոհվել
27-06-2011 07:24:19 | Եմեն | Միջազգային
Եմենի կառավարության բանակի եւ «Ալ Կաիդա» ահաբաեկչական խմբի միջեւ Ադեն քաղաքում կիրակի տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 11 մարդ: «Ռիա Նովոստի»-ի տվյալներով` «Ալ Կաիդայի» 3 զինծառայող, 6 զինյալ եւ 2 անցորդ սպանվել են կրակոցների արդյունքում: Վիրավորվել է 15 զինվոր եւ 20 զինյալ:
«Ալ Կաիդայի» զինյալներն արդեն շաբաթվա ընթացքում փորձում են ներխուժել Ադեն:
Հիշեցնենք, որ Եմենում այս տարվա փետրվարից սկսվել են հակակառավարական ցույցեր` նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարական տալու պահանջով: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` ցույցերի արդյունքում մահացել է մի քանի հարյուր մարդ: Իսկ երկրի նախագահը, ով հունիսի 3-ին վիրավորվել էր, Ռոյթեր գործակալության փոխանցմամբ, շուտով վերադառնալու եւ առաջարկելու է իշխանության փոխանցման ճանապարհներ: