ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ
«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
03-10-2008 19:10:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գ. Սունդուկյանի անվան
ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 5-ին նոր թատերաշրջանը
կսկսի արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակին
նվիրված «Արշակ Երկրորդ» պիեսի բեմադրությամբ (հեղինակ`
Պ.Զեյթունցյան, ռեժիսոր` Վահե Շահվերդյան):
Վ.Շահվերդյանի խոսքերով, պիեսի մեկ այլ տարբերակ` «Ավերված
քաղաքի առասպելը», տարիներ առաջ նույն թատրոնում բեմադրել է Հրաչյա
Ղափլանյանը, որում գլխավոր հերոսի` Արշակ Երկրորդի դերը
մարմնավորել է անվանի արտիստ Խորեն Աբրահամյանը: Ներկայացման
ռեժիսորը նշեց, որ նոր բեմադրությունում դեպքերն ու
իրադարձությունները ներկայացված են «նոր տեսանկյունից»: