ՀԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՐՆԱԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ<br /> ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»<br />


ՀԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՐՆԱԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ
ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»

  • 25-09-2008 16:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթի 11-րդ խաղարկությունը: Ավանդույթի համաձայն գավաթը վիճարկեցին Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը: Այս անգամ պատվավոր ավարի համար պայքարեցին «Փյունիկն» ու «Բանանցը»: 1:0 հաշվով հաղթեցին փյունիկցիները: Հանդիպման 50-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Տիգրան Ոսկանյանը: Այդպիսով «Փյունիկը» 6-րդ անգամ արժանացավ վերնագավաթի: Այն հաղթող թիմին հանձնեց Հակոբ Տոնոյանի թոռը` Արսենը:
Նոյյան տապան  -   Սպորտ