Հայ հասարակական գործիչն ընտրվեց ԱՊՀ երկրների Երիտասարդական միության նախագահ
28-06-2011 12:29:23 | Ռուսաստան | Միջազգային
Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների Երիտասարդական միության ժողով, որտեղ կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Այս մասին հաղորդում է Ռեգնումը միության մամլո հաղորդագրության հղումով:
Երիտասարդական միության գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների միավորումն է: Նիկողոսյանը նշել է, որ «երիտասարդության շարքերում ԽՍՀՄ պատմական հիշաղության պահպանումը եւ ակտուալացումը ազնվազարմ առաքելություն է, որը մեծ ջանքեր է պահանջում»:
Ռեգնումի թղթակցի հետ զրույցում Նիկողոսյանը նշել է, որ Հայաստանում իր գործունեության ժամանակ գլխավոր նպատակն է եղել ռուս-հայկական ընդհանուր պատմական հիշողության պահպանումը:
Անդրանիկ Նիկողոսյանը ծնվել է 1974թ. Հայաստանում: Կրթությամբ իրավաբան է: Տարբեր տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական եւ ոչ պետական կառույցներում:
2008թ.-ից Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ղեկավարն է: