ՕԴԵՍԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ<br /> ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ<br />


ՕԴԵՍԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

  • 17-07-2008 16:26:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ՕԴԵՍԱ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեկվանից Օդեսա եւ Յուժնի քաղաքների կաբելային օպերատորների հեռարձակման ցանցից անհետացել են ռուսաստանյան եւ ռուսամետ հեռուստաալիքները: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է Ուկրաինայի առաջադիմական սոցիալիստական կուսակցության Օդեսայի մարզկոմի քարտուղար Օլգա Կովալենկոն: Ըստ նրա, Յուժնիում հեռարձակման ցանցից հանվել են անգամ օդեսյան այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսին են ATB-ն, «Ակադեմիան», 31 ալիք, որ համարվում են ռուսաստանամետ: Մարզային եւ քաղաքային վարչակազմերը հրաժարվում են մեկնաբանություններից:
Նոյյան տապան  -   Միջազգային