Տիգրան Բալայան. «Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն»


Տիգրան Բալայան. «Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն»

  • 25-06-2011 14:36:55   | Հայաստան  |  Քաղաքական
«Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար ոչ հինգ, ոչ երեք, ոչ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` ի պատասխան «Ազգ» օրաթերթի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նոր պնդումները, թե իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ: «Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները»,- ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, ընդգծել է Տ.Բալայանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական