ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ<br /> ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

  • 02-07-2008 19:50:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը օգտվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով Պաշտպանին տրված իրավասությունից, հուլիսի 1-ին պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին: Պաշտպանը խնդրել է 10-օրյա ժամկետում իրեն ներկայացնել 2008թ.-ի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում զանգվածային անկարգությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների եւ դատական որոշումների պատճեները: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նոյյան տապան  -   Իրավունք