ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ 22 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ 22 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 25-06-2008 19:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հյուսիս-արեւմուտքում` Կիրիվամ բնակավայրում, «Թալիբան» շարժման զինյալները սպանել են տեղի ցեղախմբերից մեկի 22 ներկայացուցիչների: Բոլոր սպանվածները եղել են Խաղաղության վեհաժողովի մասնակիցներ, որ անցկացվել էր Քաբուլում 2007 թվականի օգոստոսին: Աֆղանստանում եւ Պակիստանում ապրող փուշտունական ցեղախմբերի Խաղաղության վեհաժողովը արտահայտվել էր երկու երկրների սահմանում լարված իրադրության խաղաղ կարգավորման օգտին: Իր հերթին, «Թալիբան» շարժումը դեմ է բանակցային գործընթացին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play