ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՄԻԿԱՆ» ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՄՈԼԴՈՎԱՅԻ<br /> «ՏԻՐԱՍՊՈԼԻ» ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՄԻԿԱՆ» ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՄՈԼԴՈՎԱՅԻ
«ՏԻՐԱՍՊՈԼԻ» ՀԵՏ

  • 23-06-2008 18:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին Երեւանի «Միկա» նորառույց մարզադաշտում տեղի ունեցավ Ինտերտոտոյի գավաթի 2008թ.-ի խաղարկության մեկնարկային հանդիպումը Հայաստանի «Միկա» եւ Մոլդովայի «Տիրասպոլ» թիմերի միջեւ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2, հաշվով: Պատասխան խաղը նշանակված է հունիսի 28-ին` Տիրասպոլում: Նշվենք, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է լուծարել Ինտերտոտոյի գավաթի մրցաշարը եւ այս տարի այն վերջին անգամն է անցկացվում: Փոխարենը Չեմպիոնների լիգայի մրցաշարում 1-ական տեղ կհատկացվի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներին:
Նոյյան տապան  -   Սպորտ