«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԵՐԻՑ ՄԵԿԸ<br /> ՆՎԻՐՎԱԾ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆՎԻՐՎԱԾ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

  • 18-06-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հոբելյանական ծրագրերից մեկն ամբողջապես նվիրվելու է Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին: Հայ հանդիսատեսը այդ օրերին առաջին անգամ հնարավորություն կունենա դիտել 1940-ականներին Հոլիվուդում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված երեք կինոնկարները, ինչպես նաեւ մեծ գրողի նկարահանած «Լավ գործը» կարճամետրաժ 10 րոպեանոց ֆիլմը: Ինչպես հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կինոգետ Արծվի Բախչինյանը, Վիլյամ Սարոյանը իր ստեղծագործական կյանքը սկսել է Հոլիվուդի ոսկեդարի ժամանակաշրջանում: Ամերիկահայ մեծանուն գրողը սերտ առնչություններ է ունեցել կինոարվեստի հոտ: Նա հանդես է եկել նաեւ որպես կինոքննադատ եւ կինոբեմադրիչ: 1943 թվականին Սարոյանը «Մարդկային կատագերգություն» ֆիլմի լավագույն սցենարի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Սարոյանի գործերի հիման վրա ստեղծվել են 15-ից ավելի անիմացիոն եւ խաղարկային ֆիլմեր, իսկ հեռուստաֆիլմերն ու ներկայացումները հասնում են մի քանի տասնյակի: Փառատոնի օրերին Հայաստան կժամանի նաեւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սարոյանագետ Տիգրան Գույումջյանը, ով հանդես կգա «Սարոյանը եւ կինեմատոգրաֆիան» թեմայով դասախոսությամբ: Այդ օրերին տեղի կունենա նաեւ Արծվի Բախչինյանի կազմած «Չորս տեսիլք. Սարոյանը եւ Հոլիվուդի դերասանուհիները» գրքույկի շնորհանդեսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play