ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ. ՎԻԼՆՅՈՒՍԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ<br />


ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ. ՎԻԼՆՅՈՒՍԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ

  • 18-06-2008 16:21:00   | Լիտվա  |  Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն հաղորդումները, թե իբր Վիլնյուսը Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում լիտվական տարածքում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու շուրջ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Լիտվան ոչ մի տեսակի բանակցություններ չի վարում իր տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման վերաբերյալ»,- հայտարարել է Լիտվայի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության դեպարտամենտի ղեկավար Վիոլետտա Գայժաուսկայտեն: Ընդ որում նա նշել է, որ Վիլնյուսում «դրական են գնահատում Լեհաստանում ՀՀՊ համակարգի տեղակայման հնարավորությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային