ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ<br /> ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ

  • 18-06-2008 15:20:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները գրավի դիմաց ազատել են արմատական իսլամական քարոզիչ Աբու Կատադային: Քարոզիչը համարվում է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի «աջ ձեռքը» Եվրոպայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», ներգաղթողների գործերի հատուկ հաշտարար հանձնաժողովի որոշմամբ արմատական իսլամական քարոզիչը, որի իսկական անունը Օմար Մահմուդ Մոհամմեդ Օտման է, գրավի դիմաց ազատ է արձակվել մի ամբողջ շարք սահմանափակումներով: Ըստ ազատման նախապայմանների, Աբու Կատադան պարտավոր է օրը 22 ժամ անցկացնել տնային կալանքի տակ եւ իր մոտ ունենա հատուկ թվային հաղորդիչ, որը ազդանշաններ կհաղորդի նրա գտնվելու վայրի մասին: Նրան արգելված է մզկիթներ գնալ, քարոզ կարդալ կամ դասախոսություններ, ինչպես նաեւ որեւէ այլ եղանակով ազդել մարդկանց համոզմունքների վրա, բացառությամբ սեփական կնոջ եւ երեխաների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play