ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԿԻՆՀԵԴՆԵՐԻ ԲԱՆԴԱ, ՈՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է 20 ՄԱՐԴՈՒ<br /> ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԿԻՆՀԵԴՆԵՐԻ ԲԱՆԴԱ, ՈՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է 20 ՄԱՐԴՈՒ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • 17-06-2008 19:51:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պոդմոսկովիեի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի խումբ սկինհեդների, որոնք կասկածվում են Մոսկվայի եւ Պոդմոսկովիեի տարածքում ոչ սլավոնական արտաքինով առնվազն 20 մարդու սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Ինչպես հայտնել է Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների աղբյուրը, ծագումով Միջին Ասիայից եւ Կովկասից մարդկանց սպանությունները հետաքննելիս ձերբակալվել է 17-20 տարեկան վեց անձ: Նրանք բոլորը Մոսկվայի եւ Պոդմոսկովիեի բնակիչներ են: Նախաքննությունը տվյալներ ունի նաեւ, որ ձերբակալված սկինհեդների թվում են մարզի Պուշկինսկի, Միտիշչինսկի եւ Սերգիեւո-Պոսադսկի շրջաններում կովկասցիներին պատկանող առեւտրի կրպակների հրկիզումների եւ պայթեցումների կազմակերպման եւ իրականացման մասնակիցներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play