ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 3 ՄԱՐԴ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 3 ՄԱՐԴ

  • 17-06-2008 19:46:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի արեւելքում գտնվող Թաալբայա եւ Սաադնեյիլ բնակավայրերի շրջանում կառավարող մեծամասնության եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ զինված բախումների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 4 մարդ: Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են եղել, որ հայտնվել են խաչաձեւ կրակի տակ: Զոհվածների թվում է դպրոցի ուսուցչուհի: Լիբանանյան «Ալ-Բալյադ» թերթի տվյալներով, փոխհրաձգությունը սկսվել է «Ալ-Մուստաքբալ» շարժման կողմնակիցներից մեկի եւ «Հզբոլլահ» ընդդիմադիր շարժման ակտիվիստի միջեւ վիճաբանությունից հետո:
Նոյյան տապան  -   Միջազգային