ՆԱՏՕ-Ն ԿՈՍՈՎՈՅԻՆ ԿՕԳՆԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ<br />


ՆԱՏՕ-Ն ԿՈՍՈՎՈՅԻՆ ԿՕԳՆԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ

  • 13-06-2008 15:04:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն կօգնի Կոսովոյի իշխանություններին ստեղծելու անվտանգության ինստիտուտներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Այսօր մենք որոշում ընդունեցինք ապահովել ՆԱՏՕ-ի նոր խնդիրների կատարումը Կոսովոյում: Այդ որոշմամբ ՆԱՏՕ-ն պարտավորվում է օգնել Կոսովոյին ստեղծելու անվտանգության անհրաժեշտ հաստատություններ»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ Կոսովոյի միջազգային խաղաղապահ ուժերին (KFOR) մասնակից երկրների ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ: Ընդ որում դաշինքի գլխավոր քարտուղարը վերստին հայտարարել է, որ «KFOR-ի ներկայությունը եւ մանդատը չի փոխվել» եւ խաղաղարարական զորակազմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի հման վրա կմնա Կոսովոյում «այնքան ժամանակ, քանի դեռ ԱԽ-ն այլ որոշում չի ընդունի»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play