ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՎԵԼ ԵՆ ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՎԵԼ ԵՆ ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 13-06-2008 15:02:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի թանգարանից զինված անձինք գողացել են իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի երկու գրավյուրաները եւ բրազիլացի գեղանկարիչներ Լազար Սեգալի եւ Էմիլիանու դի Կավալկանտիի նկարները: Ըստ հարավ-արեւելյան նահանգի մշակույթի հարցերի քարտուղարության տեղեկատվության, հանցագործությունը կատարվել է օրը ցերեկով: Երեք կողոպտիչներ զենքով սպառնացել են պահակներին եւ գողացել Պիկասոյի աշխատանքները, որոնց արժեքը գնահատվում է ավելի քան 600 հազար դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play