ՌԴ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՍՆԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ<br /> ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՌԴ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՍՆԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆԸ

  • 27-05-2008 16:25:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ «քրեական պատժաժամկետի առումով հարկավոր է կոռուպցիոներներին հավասարեցնել պետական դավաճանների հետ», ինչպես նաեւ սահմանել կոռուպցիոների գույքի պարտադիր բռնագրավում: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Փաստորեն խոսքը, ըստ իս, վերաբերում է պետական դավաճանությանը, քանի որ կոռուպցիոները այն հանցագործն է, որը խարխլում է պետական անվտանգության բուն հիմքերը»,- ասել է Միրոնովը: Դաշնության խորհրդի խոսնակը նշել է, որ միաժամանակ հարկ է սահմանել «կոռուպցիոների եւ իր ընտանիքի անդամների գույքի պարտադիր բռնագրավում»: «Ահա դա կլինի ճիշտ եւ արդարացի: Հուսով եմ, որ այդ նորմերը մենք կտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի վերջնական խմբագրության մեջ»,- ընդգծել է Միրոնովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play