ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԸ

  • 26-05-2008 19:25:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի խորհրդարանը մայիսի 25-ին պետության ղեկավար է ընտրել երկրի զինված ուժերի հրամանատար գեներալ Միշել Սուլեյմանին: Լիբանանի նախագահի պաշտոնը 2007թ. նոյեմբերից թափուր էր մնում ներքաղաքական հակամարտության պատճառով` հանգեցնելով շատ սուր ճգնաժամի: Ընտրությունները հնարավոր դարձան Արաբական պետությունների լիգայի միջնորդության եւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում հակամարտության կողմերի հաշտության բանակցությունների շնորհիվ: Հնգօրյա քննարկումների արդյունքում հակառակորդները` կառավարող կոալիցիան, որին սատարում է Արեւմուտքը, եւ ընդդիմությունը` «Հզբոլլահ» շիա-մահմեդական շարժման գլխավորությամբ, պայմանավորվածություններ ձեռք բերեցին նախագահի ընտրության, նոր կառավարության ձեւավորման եւ նոր ընտրական օրենքի ընդունման առնչությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play