ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՀԶԲՈԼԼԱՀ»<br /> ՇԱՐԺՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՀԶԲՈԼԼԱՀ»
ՇԱՐԺՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 15-05-2008 19:26:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի կառավարությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել «Հզբոլլահ»-ի դեմ ձեռնարկված միջոցները, որոնք կատաղի զինված բախումների պատճառ էին դարձել կառավարող կոալիցիայի կողմնակիցների եւ այդ շիա մահմեդական կազմակերպության գրոհայինների միջեւ: Այս որոշման մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Լիբանանի վարչապետ Ֆուադ աս-Սինիորան: Ըստ նրա, կառավարությունը որոշել է զիջումների գնալ ընդդիմությանը, որպեսզի պահպանի քաղաքացիական խաղաղությունը: Դրա վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել չորեքշաբթի Բեյրութում սիրիամետ ընդդիմության եւ արեւմտամետ կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play