ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ<br /> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ<br /> ԶԱՐԳԱՑՈՒՄԸ <br />


ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ
ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

  • 14-05-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թ.-ի բյուջեյով մշակույթի բնագավառում նախատեսված 16,7 մլրդ դրամն օգտագործվել է գրեթե ամբողջությամբ: Այս մասին մայիսի 14-ին Ազգային Ժողովում նշեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի, հաշվետու տարում մշակույթի ոլորտում պահպանվել են երկու գերակայություններ` մշակութային ժառանգության պահպանությունը եւ ժամանակակից արվեստի զարգացումը: Մի շարք ծրագրեր են իրականացվել մշակութային կրթության ուղղությամբ: Մշակութային ժառանգության պահպանման նպատակով տարվա ընթացքում կատարվել են 15 հուշարձանների վերականգնման եւ 8-ի վերականգնման նախագծման աշխատանքներ: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են գումարներ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ սերբ օդաչուների հուշարձանի բարեկարգման եւ Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակի հետ կապված Բաշ-Ապարանի հուշահամալիրի վերականգման համար: Հանրապետությունում մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 13 պետական գրադարանների համար 2007թ.-ին պետբյուջեյով հատկացվել էր 584 մլն դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ: Ըստ նախարարի, անցած տարի մեկնարկել է նաեւ գրադարանների հիմնանորոգման 3-ամյա ծրագիրը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն