ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՓԱՐԻԶԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ<br />


ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՓԱՐԻԶԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ

  • 22-04-2008 15:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզի քաղաքային խորհուրդը Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ-լամային շնորհել է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, հաղորդում է Reuters-ը: Տիբեթցի հոգեւորականների առաջնորդին նման կոչում շնորհելու նախաձեռնության հեղինակներն են Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոզը եւ նրա զինակիցները սոցիալիստական կուսակցությունից: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աջ-ցենտրիստական կուսակցության կողմնակիցները եւ կոմունիստական կուսակցության անդամները դեմ են արտահայտվել նման գաղափարին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play