ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴ<br /> ՆԱՎԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ<br />


ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴ
ՆԱՎԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ

  • 15-04-2008 19:12:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երրորդ նավթի հանքավայրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ազգային նավթային գործակալության տնօրեն Խարոլդո Լիման: Նա նշել է, որ տեղեկատվությունն առայժմ նախնական է եւ հաստատման կարիք ունի, սակայն ստացվել է «Պետրոբրազ» բրազիլական ազգային նավթային ընկերության աղբյուրից, որը մասնակցել է երկրաբանահետախուզական աշխատանքներին: Ըստ նրա, խոսքը «Կարիոկա» շելֆային տեղամասի խորջրյա հանքավայրի մասին է, որի պաշարները կարող են կազմել 33 մլրդ բարել: «Այն կարող է դառնալ վերջին 30 տարիներին հայտնաբերված խոշորագույն հանքավայրը, եւ այսօրվա դրությամբ` իր մեծությամբ երրորդն աշխարհում»,- ասել է Ազգային նավթային գործակալության ղեկավարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play