ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄՈՏ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ<br /> ԻՐԱՔՑԻ<br />


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄՈՏ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ
ԻՐԱՔՑԻ

  • 10-04-2008 14:27:00   | Կատար  |  Միջազգային
ԴՈՀԱ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտ մեկ միլիոն իրաքցի սպանվել է, երեք միլիոնից ավելի` վիրավորվել, երկու միլիոնը` գաղթել արտասահման եւ եւս 2,5 միլիոնը հարկադրված է եղել վերաբնակվել երկրի ավելի անվտանգ շրջաններում: Այսպիսին են իրաքյան պատերազմի հինգ տարիների արդյունքները: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տվյալները: «Էլեկտրականությունը մատակարարվում է օրական մեկ-երկու ժամ: Իրաքցիների 70%-ից ավելին խմելու ջրի պակաս է զգում, իսկ երեխաների մոտ 30%-ը սննդամթերքի անբավարարության պատճառով տառապում են հյուծվածությունից»,- հաղորդում է «Ալ-Ջազիրան»: Երկրում ծաղկում է կոռուպցիան: Տարեկան, հեռուստաալիքի տվյալներով, Իրաքը չորս միլիարդից ավելի դոլար է կորցնում «երկրի վերականգնման համար հատկացված միջոցների հետ կատարվող մեքենայությունների պատճառով»:
Նոյյան տապան  -   Միջազգային