ՍՊԱՆՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂ ԳԵՈՐԳԻ ՍՏՈԵՎԸ<br />


ՍՊԱՆՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂ ԳԵՈՐԳԻ ՍՏՈԵՎԸ

  • 08-04-2008 20:31:00   | Բուլղարիա  |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեկ ստացած հրազենային վերքից Սոֆիայի հիվանդանոցում վախճանվել է ոստիկանական վեպերի սիրված հեղինակ Գեորգի Ստոեւը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: 34-ամյա գրողի դեմ մահափորձը կատարվել է բուլղարական մայրաքաղաքի կենտրոնում` «Պլիսկա» հյուրանոցի մոտ: Հրազենային վերքով, օրհասական վիճակում Գեորգի Ստոեւը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տուժածի կյանքը փրկելու բժիշկների բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: Բուլղարական ԶԼՄ-ները, մեկնաբանելով Ստոեւի սպանությունը, ընդգծում են, որ նա եղել է «հանցավոր խմբավորումների ստեղծման ուղղակի վկա եւ նույնիսկ որոշ իրադարձությունների անմիջական մասնակից», ենթադրում են, որ նա լավ իմացել է պատվիրված բազմաթիվ սպանությունների կազմակերպիչներին, բուլղարական թմրաշուկայի առանձնահատկությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play