ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ 3 ԸՄԲԻՇՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ 3 ԸՄԲԻՇՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ

  • 01-04-2008 18:23:00   | Ֆինլանդիա  |  Սպորտ
ՏԱՄՊԵՐԵ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը ներկայացել է լրիվ կազմով: Արդեն հայտնի են նախնական գոտեմարտերի որոշ արդյունքներ: Միհրան Ջաբուրյանը (55 կգ, Երեւան) եւ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ, Վանաձոր) անցել են կիսաեզրափակիչ: Եթե նրանք կարողանան հաղթել եւ գրավել 3-րդ տեղը, ապա կարժանանան օլիմպիական ուղեգրի, քանզի այդ քաշային կարգերում եզրափակիչ մտած ըմբիշներն արդեն ունեն վարկանիշ: 3-րդ տեղի համար կգոտեմարտի նաեւ Վադիմ Լալիեւը (84 կգ, Երեւան), բայց եթե նա նույնիսկ հաղթի, միեւնույն է, ուղեգիր չի նվաճի: Բանն այն է, որ կիսաեզրափակիչ մտած երկու ըմբիշներն էլ վարկանիշ չունեն: Երկու պարտություն է կրել եւ պայքարից դուրս մնացել գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը: Վերը նշված մարզիկների արդյունքների մասին պարզ կդառնա այսօր ուշ երեկոյան:
Նոյյան տապան  -   Սպորտ