ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼ Է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԵՎ «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»<br /> ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼ Է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԵՎ «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 31-03-2008 19:41:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, վերագրանցվել են «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը եւ «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը: Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայության, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն ստացել է լիցենզիա հետեւյալ դասերով ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար` դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնասից եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից), ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղայինի), փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն (պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-ից 12-րդ կետերում սահմանված դասերում), ֆինանսական վնասների ապահովագրություն: «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն ստացել է լիցենզիա հետեւյալ դասերով ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար` առողջության ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, ցամաքային տրանսպորտի ապահովագրություն, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն