ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ

  • 31-03-2008 19:06:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր ճանապարհվում է եվրոպական մեծ շրջագայության, որի ընթացքում կայցելի Ուկրաինա, Ռումինիա, Խորվաթիա եւ Ռուսաստան, որտեղ կժամանի ապրիլի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ուղեւորության ընթացքում Բուշին կուղեկցեն Սպիտակ տանը հավատարմագրված գրեթե 70 լրագրողներ: Նրանցից շատերն արդեն առաջիկա ուղեւորությունը համարել են «հրաժեշտի», քանի որ մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ուրիշներն էլ կարծում են, որ այն ամենեւին այդպիսին չէ եւ որպես փաստարկ բերում այն փաստը, որ «կայանալու են ՆԱՏՕ-ի հույժ կարեւոր գագաթնաժողովը Ռումինիայում եւ նույնքան նշանակալի հանդիպում Պուտինի հետ»:
Նոյյան տապան  -   Միջազգային