2007Թ.-Ի ՎԵՐՋԻՆ ՀՀ ԿԲ-Ի ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 43 ՄԼՐԴ<br /> 553,6 ՄԼՆ ԴՐԱՄ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻ ՄՈՏ 29 ՄԼՐԴ 175,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ<br /> ԴԻՄԱՑ<br />


2007Թ.-Ի ՎԵՐՋԻՆ ՀՀ ԿԲ-Ի ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 43 ՄԼՐԴ
553,6 ՄԼՆ ԴՐԱՄ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻ ՄՈՏ 29 ՄԼՐԴ 175,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ
ԴԻՄԱՑ

  • 31-03-2008 13:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ ԿԲ-ի 2007թ.-ի վերջի հաշվապահական հաշվեկշռի, ԿԲ-ի ընդամենը ակտիվներ կազմել են 587 մլրդ 889 մլն 67 հազ. դրամ կամ մոտ 1 մլրդ 908,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարվա վերջին` 432 մլրդ 12 մլն 77 հազ. դրամ: ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայության տվյալներով, ՀՀ ԿԲ-ի արտարժույթով ակտիվները 2007թ.-ի վերջին կազմել են 504 մլրդ 971 մլն 521 հազ. դրամ, իսկ նախորդ տարվա վերջին` 389 մլրդ 852 մլն 168 հազ. դրամ: Դրամով ակտիվները կազմել են, համապատասխանաբար, 82 մլրդ 917 մլն 546 հազ. դրամ եւ 42 մլրդ 159 մլն 909 հազ. դրամ, ընդամենը պարտավորությունները` համապատասխանաբար, 631 մլրդ 442 մլն 662 հազ. դրամ եւ 461 մլրդ 187 մլն 438 հազ. դրամ, արտարժույթով պարտավորությունները` համապատասխանաբար, 99 մլրդ 110 մլն 491 հազ. դրամ եւ 93 մլրդ 577 մլն 395 հազ. դրամ, դրամով պարտավորությունները, համապատասխանաբար, 532 մլրդ 332 մլն 171 հազ. դրամ եւ 367 մլրդ 610 մլն 43 հազ. դրամ: 2007թ.-ի վերջին ՀՀ ԿԲ-ի ընդամենը սեփական կապիտալը կազմել է 43 մլրդ 553 մլն 595 հազ. դրամ` նախորդ տարվա վերջի 29 մլրդ 175 մլն 361 հազ. դրամի դիմաց, իսկ ընդամենը պարտավորությունների եւ սեփական կապիտալի ծավալը` 587 մլրդ 889 մլն 67 հազ. դրամ` 432 մլրդ 12 մլն 77 հազ. դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն