ՄԱԿ. ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁԵԼ Է ԹՄՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՄԱԿ. ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁԵԼ Է ԹՄՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 27-03-2008 17:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թմրադեղերի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի վարչության զեկույցի տվյալների համաձայն, սպառնալի մասշտաբների է հասել կապը հարավամերիկյան նարկոկարտելների եւ ալբանական մաֆիայի միջեւ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», փաստաթղթում հավաստվում է, որ ալբանական մաֆիան ամենազորեղ քրեական կազմակերպությունն է Եվրոպայում, քանի որ նա է վերահսկում հերոինի վաճառքի մեծ մասը եվրոպական մի շարք երկրներում` Շվեյցարիայում, Հունաստանում, Բելգիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Չեխիայում, Նորվեգիայում եւ, վերջին ժամանակներս, Մեծ Բրիտանիայում: Ալբանցիները վերահսկում են հերոինի արեւմտաեվրոպական շուկայի 40-75%-ը, որից ստացվող եկամուտը հասնում է մոտ 7 միլիարդ դոլարի: Զեկույցում նշվում է, որ ըստ Ինտերպոլի, Եվրոպոլի, ԱՄՆ-Ի ՀԴԲ-ի տվյալների` Կոսովոն դարձել է թմրադեղերի տարածման կենտրոն, որտեղ հատվում են համաշխարհային թմրադեղերի առեւտրի բոլոր ուղիները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play