ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

  • 26-03-2008 19:15:00   | Կիպրոս  |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի Հանրապետությունը չի ճանաչում միակողմանի կարգով հայտարարված Կոսովոյի անկախությունը, գրում է «Էլլադա» հանդեսը: «Միակ ընդհանրությունը, որ գոյություն ունի Կոսովոյի եւ Կիպրոսի վիճակների միջեւ, այն է, որ երկու դեպքում էլ անթաքույց ոտնահարվում են միջազգային իրավունքի եւ օրինականության հիմնարար սկզբունքները, հավասարապես նաեւ ՄԱԿ-ի որոշումները: Ամենակոպիտ ձեւով խախտվում է ինչպես Սերբիայի, այնպես էլ Կիպրոսի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Կիպրոսը իբրեւ պետություն, որի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ահա արդեն 34 տարի ոտնահարվում են, չի կարող ճանաչել անջատողական գործողությունների արդյունքները, որ ուղղված են Սերբիայի եւ նրա տարածքային ամբողջականության դեմ»,- ավելացրել է Խրիստոֆիասը:
Նոյյան տապան  -   Միջազգային