ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՆԱՎԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԵԳԻՊՏԱՑԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ<br /> ՆԱՎԱԿՆԵՐԸ<br />


ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՆԱՎԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԵԳԻՊՏԱՑԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ
ՆԱՎԱԿՆԵՐԸ

  • 25-03-2008 15:59:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ռազմանավը Սուեզի ջրանցքում կրակ է բացել եգիպտական նավակների վրա, երբ նրանք անտեսել են չմոտենալու նախազգուշացումը: Մի եգիպտացի զոհվել է եւ երկուսը վիրավորվել, հաղորդում է Reuters-ը: Երկուշաբթի երեկոյան «Գլոբալ Փետրիոտ» նավը, որը Պարսից ծոցի շրջանից ճանապարհվում էր Եվրոպա, սպասում էր Սուեզի նավահանգստից Միջերկրական ծովի կողմը նավարկելու թույլտվության: Այդ ժամանակ դրա ուղղությամբ սկսել են նավարկել եգիպտացիների ոչ մեծ նավեր իրենց ապրանքները վաճառելու մտադրությամբ: Արհամարհելով կանգ առնելու նավից արված նախազգուշացումները` նրանք շարունակել են առաջ շարժվել: Դրանից հետո ամերիկացիները կրակ են բացել: Կատարվածից անմիջապես հետո Սուեզի նավահանգստում բորբոքված տեղացիների բազմություն է հավաքվել` պահանջելով պատժել մեղավորներին: Հայտնի է, որ ներկայումս «Գլոբալ Փետրիոտը» արդեն լքել է Կարմիր ծովը եւ Սուեզի ջրանցքով անցել Միջերկրական:
Նոյյան տապան  -   Միջազգային