ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻՑ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ<br />


ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻՑ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ

  • 24-03-2008 20:02:00   | Բելոռուս  |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի մի շարք դիվանագետներ բելոռուսական կողմի պահանջով հեռանում են Բելոռուսիայից: «Բելոռուսիայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոնաթան Մուրը, որին այսօր հրավիրել են Բելոռուսիայի ԱԳՆ, հայտնել է, որ պարիտետային հիմունքներով միմյանց տարածքում Բելոռուսիայի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի հավասարեցման մասին բելոռուսական կողմի պահանջին համապատասխան Բելոռուսիան լքում են համապատասխան թվով ամերիկյան դիվանագետներ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտնել են Բելոռուսիայի արտաքին գործերի նախարարությունում:
Նոյյան տապան  -   Միջազգային