ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԵՏՔ Է<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԵՏՔ Է
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 20-03-2008 18:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ը պետք է գործընկերական հարաբերություններ զարգացնի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ դեմոկրատ-սենատոր Բարակ Օբաման: «Մենք պետք է աշխատենք այնպիսի տերությունների հետ, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը»,- ասել է նա Հյուսիսային Կարոլինայի նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Վաշինգտոնի համար առանցքաիյն ուղղությունների թվում սենատորը, մասնավորապես, առանձնացրել է «ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության բնագավառում համագործակցության զարգացման համապարփակ ռազմավարության» մշակումը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման հարցերի լուծումը, փախստականների եւ աղքատության դեմ պայքարի խնդիրները, կլիմայական փոփոխությունները: Նա այդ խնդիրների լուծումը շաղկապել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալու հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային