ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԵՏԵՎԵԼ ՀՀՊ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅՈՒՄ<br />


ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԵՏԵՎԵԼ ՀՀՊ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

  • 20-03-2008 16:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացիները ի վերջո խոստովանեցին, որ ՀՀՊ առնչությամբ Ռուսաստանի մտահոգությունները անհիմն չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մոսկովյան բանակցությունների արդյունքները: Լավրովը հայտնել է, որ «ամերիկյան կողմը պատրաստ է մեզ առաջարկել մի ամբողջ շարք վստահության ամրապնդման միջոցներ, որպեսզի մենք կարողանանք համոզվել, որ այդ համակարգը չի գործում մեր դեմ»: «Դրանց (այդ միջոցների) իմաստը հետեւյալն է. մենք հնարավորություն կունենանք հետեւելու, թե ինչ է անում ռադարը եւ ինչ վիճակում է գտնվում իրականում կալանիչների ռազմակայանը ինչպես մարդկային գործոնի, այնպես էլ տեխնիկական միջոցների օգնությամբ»,- պարզաբանել է Լավրովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play